Բժիշկներ
Պետք է փորձել «կոտրել» ստիգման. Գագիկ Միրիջանյան
Օրերս Վրաստանից վերադարձած «Նորք» հոգեբուժական կենտրոնի պատվիրակության անդամները՝ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ, արդյունավետ են համարում աշխատանքային այցը: Այն սկիզբ է դրել համագործակցության` երկու համաձայնագրերի ձեռքբերմամբ և նոր կապերի ամրապնդմամբ:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Միրիջանյանը նշում է. « Մենք ցանկություն հայտնեցինք տեղում ծանոթանալու Վրաստանի առողջապահության ոլորտին և ստացանք օպերատիվ արձագանք վրաց գործընկերներից: Նախքան մեկնելը առաջարկել էինք մի քանի կենտրոնների, մասնավորապես, երկու հոգեբուժական կենտրոնի հետ կնքել համագործակցության համաձայնագրեր:
Նմանատիպ համաձայնագիր առաջին անգամ է կնքվում մեր երկրի հոգեբուժության ոլորտում... Մեր նպատակն է համաձայնագրերում նշված բոլոր կետերն իրականացնել մոտակա տարիներին, որի արդյունքում, վստահեցնում եմ, այն հաջողությունները, որոնք ուզում ենք տեսնել ոլորտում, անխուսափելի կլինեն»:
Գ. Միրիջանյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վրաց գործընկերները ցանկություն են հայտնել Հայաստան գալ և տեղում ծանոթանալ Հայաստանում հոգեբուժության ոլորտում ձեռքբերումներին. «Հայ և վրաց ժողովրդի միջև ընդհանրությունները շատ են: Մենք մոտ ենք թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ ազգային մտածելակերպով: Մասնավորապես, հեռու չեն նաև հոգեբուժության ոլորտի խնդիրները` նաև այն պարզ պատճառով, որ խորհրդային միության գերհզոր առողջապահական համակարգի փլուզումից հետո անկախությունը նույն խնդիրները դրեց երկու երկրների առջև, որոնք պետք է լուծվեն: Յուրաքանչյուրս իր ընտրած ուղղություններով է փորձում հաղթահարել այս կամ այն խնդիրը, ինչն առավել դյուրին կդառնա միասնական ուժերով»:
Անդրադառնալով հոգեբուժության խնդիրներին՝ Գ. Միրիջանյանն ասաց. «Վրաստանի առողջապահության նախարարությունը բարեփոխումների ծրագիր է իրականացնում առողջապահության տարբեր ոլորտներում. ներկայում կիզակետում է հոգեբուժության ոլորտը: Հարկ եմ համարում նշել, որ Վրաստանի հանրապետությունում հոգեբուժական կենտրոնները գործում են պետական հովանավորության ներքո»:
Գ. Միրիջանյանը գտնում է, որ երկու երկրների ինստիտուտները բավականին լուրջ ավանդույթներ ունեն և ժամանակի ընթացքում այդ կապն առավել ամրապնդել է պետք:
«Մենք ունենք բավականին մեծ գիտական և մասնագիտական ներուժ. դասական ամբիոն, բարձրակարգ մասնագետներ, ինչը փաստում էին նաև մեր ոլորտին տեղյակ վրաց գործընկերները: Մենք մեր պատրաստկամությունն ենք հայտնել կիսվել նրանց հետ մեր փորձով: Արդեն գալիք տարվա ընթացքում վրաց մասնագետներ կգործուղվեն Հայաստան»:
Գ. Միրիջանյանը փաստեց, որ Վրաստանի հանրապետությունում գործող հոգեբուժարանները գտնվում են բարվոք վիճակում` վերանորոգված են և կահավորված: «Չեմ թաքցնում, որ այսօր մեր հոգեբուժարաններն անգամ անմխիթար վիճակում են: Հայաստանում ևս ձգտելու ենք բարձր նշաձողի` ՀՀ Առողջապահության նախարարության օժանդակությամբ: Վստահ ենք, որ կհասնենք հաջողությունների` և ո՛չ միայն վիզուալ սպառազինելով հոգեբուժարանները»:
Պարոն Միրիջանյանը գտնում է, որ առանց հասարակության ընդգրկվածության չենք կարող առաջընթաց ապրել: Պետք է փորձել «կոտրել» ստիգման՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ մերժողական վերաբերմունքը: «Ոլորտը բավականին հուզական է: Ակնկալում ենք հասարակության լայն շերտերի ընդգրկվածությունն իրենից ծագող բոլոր խնդիրների լուծման գործընթացում: Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջությանը: Ցավոք, մեզանից յուրաքանչյուրը երաշխավորված չէ այդ խնդրի կողքով անցնելու, դա սպառնում է բոլորիս: Մենք պետք է «կոտրենք» մեր մեջ եղած ստիգմաները և փորձենք միասին լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առաջացել են ոլորտում»:
«Նորք» հոգեբուժական կենտրոնի առաջիկա պլանների մասին Գ. Միրիջանյանն առայժմ չի ցանկանում խոսել. «Վրաստանում տեսանք այն ուղղությունները, որոնք արժե կիրառել, թույլ տվեք չբացել փակագծերը: Միայն կարող եմ նշել, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք: Ավելին, ներքին որակի վերահսկողության մի քանի փաստաթղեր կան, որոնք նախատեսում ենք կիրառել մեր կենտրոնում արդեն հունվարից` թեկուզ տնօրենի հանձնարարականով: Խոսքը սննդի որակի և դեղորայքի վերահսկողության, հիվանդի ներգրավվածության մասին է և` ո՛չ միայն»:
Զրույցի վերջում Գ. Միրիջանյանն ասաց, որ շատ կարևոր է նաև հոգեկան խանգարումներ ունեցողների հարազատներին կրթելը: «Նրանք պետք է տեղյակ լինեն, թե ինչ խնդիր ունի իրենց հարազատը, ինչը գիտակցական մակարդակով կդարձնի նրանց առավել ուշադիր և նրբանկատ»:
14.12.2016 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


